Էրեբունի բժշկական կենտրոն
Նորություններ
1 2 3
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
‎Նաիրի բժշկական կենտրոնը‬ տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 12 և 13-ին Մյունխեն քաղաքի հանրահայտ Հելիոս կլինիկայի (Helios Amper) գլխավոր մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալմար Գեռո Հագեդոռնի (Hjalmar Gero Hagedorn) կողմից կկատարվի քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններով (ներառյալ ութուցքային հիվանդությունները) տառապող պացիենտների ընդունելություն, զննում և խորհրդատվություն: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու և գրանցվելու համար զանգահարեք 010 50 11 60 հեռախոսահամարով, կամ այցելեք Նաիրի բժշկական կենտրոն, 204 սենյակ: ...
Մանրամասն...
Արգանդային զարկերակների էմբոլիզացիա՝ միոմաների բուժման օպտիմալ լուծում
Արգանդային զարկերակների էմբոլիզացիան իրականացվում է հատուկ սարքավորումներով կահավորված ռենտգեն-վիրահատարանում, որը հագեցած է անգիոգրաֆիկ սարքով: Էմբոլիզացիան իրականացնում են ոչ թե գինեկոլոգները, այլ էնդովասկուլյար վիրաբուժները: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ արգանդային զարկերակների էմբոլիզացիան պահանջում է անոթային վիրաբուժության և ռադիոլոգիայի ոլորտում որակավորում և անսովոր է վիրահատող գինեկոլոգների համար: Էմբոլիզացիան անցավ միջամտություն է և իրականացվում է տեղային անզգայացման տակ: Միակ միջամտությունը՝ դա աջ ազդրային զարկերակի պունկցիան է: Դրա համար, նովոկաինով կամ լիդոկաինով նախնական տեղային անզգայացումից հետո, ազդրի վերին հատվածում ...
Մանրամասն...
Օրգանպահպանողական  վիրահատությունները վերջույթների սարկոմաների  բուժման մեջ (Բազկոսկրի խոնդրոսարկոմայի կլինիկական դեպք)
Խոնդրոսարկոման (chondrosarcoma) ոսկրային ուռուցք է, որի չարորակ ներուժը տարբեր է: Կան ուռուցքի տարբեր ձևեր, որոնք զբաղեցնում են միջանկյալ դիրք`սկսված դանդաղ աճողից փոքր չարորակ ներուժով մինչև արագ աճողը` բաձր չարորակ ներուժով: Խոնդրոսարկոման լինում է.   1. Առաջնային /կենտրոնական և պերիոստալ/; 2. Երկրորդային, որը առաջանում է դիսպլաստիկ պրոցեսների չարորակացման ընդացքում:   Ոսկրերի խոնդրոմատոզ` Օլյե-Մաֆուչիի հիվանդություն:   Ոսկրա-աճառային էքզոստոզներ Խոնդրոմաներ Խոնդրոբլաստոմա Խոնդրոմիքսոիդ ֆիբրոմա   Ըստ կառուցվածքի` խոնդրոսարկոմաները, բացառությամբ “տիպիկ” տարբերակից, բաժանվում են մեզենխիմալ, դեդիֆերենցիացված, անապլաստիկ, պարզբջջային: ...
Մանրամասն...

Էրեբունի բժշկական կենտրոնը հանրապետության խոշորագույն բժշկական հաստատությունն է, որտեղ բնակչությանը ցուցաբերվում է համաշխարհային չափանիշներին համապատասխան բազմապրոֆիլ և բարձր որակավորված բժշկական օգնություն:


Մասնագետների գիտական, կլինիկական և կրթական գործունեության, առաջատար բժշկական հաստատությունների հետ համագործակցության, «Սիմենս», «Դրեգեր», «Շտորց», «Ռոշ», «Օլիմպուս» առաջատար ընկերությունների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների մշտական ներդրման շնորհիվ Էրեբունի բժշկական կենտրոնը լայն ճանաչում է ձեռք բերել ինչպես մեր երկրի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:


Կենտրոնի մասնագետների վերապատրաստումը, մասնագիտացումն ու մշտական ուսուցումն արտասահմանյան առաջատար կլինիկաներում, ինչպես նաև նրանց մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, հնարավորություն են տալիս բժշկության նորագույն ձեռքբերումները մշտապես ներդնել կենտրոնի պրակտիկ գործունեության մեջ:


Կենտրոնում պացիենտների համար ստեղծված է հնարավորություն՝ ստանալու ախտորոշման և բուժման վերաբերյալ խորհրդատվություն, որպես երկրորդ կարծիք, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ և այլ երկրների առաջատար մասնագետների կողմից:


Էրեբունի բժշկական կենտրոնը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի և Հայկական բժշկական ինստիտուտի հիմնական կլինիկական բազաներից է, որտեղ ուսանողները կրթվում են՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի կոչում, ինչպես նաև մասնագիտանում կլինիկական օրդինատուրայում: Կենտրոնը նաև հետդիպլոմային և շարունակական բժշկական կրթության համար կլինիկական բազա է: Այստեղ գիտահետազոտական աշխատանքներ կատարելու լայն հնարավորություններ են ստեղծված, այդ թվում՝ դոկտորանտուրայում և ասպիրանտուրայում:


Էրեբունի բժշկական կենտրոնը` մեծ ուշադրություն դարձնելով միջին բուժանձնակազմի միջազգային կրթական չափանիշներին և ծրագրերին համապատասխան պատրաստվածությանը, հիմնական կլինիկական բազա է նաև Էրեբունի բժշկական քոլեջի համար:


Յուրաքանչյուր հիվանդին անհատական մոտեցում. սա՛ է որակյալ բժշկական օգնության գրավականը: Այսպիսին է Էրեբունի բժշկական կենտրոնի աշխատանքի սկզբունքն ու կարգախոսը:


Կենտրոնի ադմինիստրացիան և աշխատակազմը ջանք չեն խնայում պացիենտների բարձր որակավորված, արդյունավետ և անվտանգ բուժումն ապահովելու համար:


Մաղթում եմ առողջություն:


Հարգանքով՝
Հարություն Քուշկյան

Մանրամասն...
Մեր մասին

Էրեբունի բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1991թ. Էրեբունի կլինիկական հիվանդանոցի հիմքի վրա: Կենտրոնն անցել է կայացման ստեղծագործ ճանապարհ և այսօր Հայաստանում խոշորագույն բազմապրոֆիլ բժշկական կենտրոններից է, որն իրականացնում է կլինիկական, գիտահետազոտական և կրթական գործունեություն, ինչի շնորհիվ լայն ճանաչում է գտել ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:


Էրեբունի բժշկական կենտրոնում գործում է ութ հիմնական կլինիկա՝ ախտորոշիչ, վիրաբուժության, թերապիայի, անհետաձգելի բուժօգնության, սրտաբանության և սրտանոթային վիրաբուժության, նյարդաբանության և նյարդավիրաբուժության: Կենտրոնում գործում է ավելի քան 40 մասնագիտացված բաժանմունք, ինչպես նաև ծննդատուն և պոլիկլինիկա:


Բժշկական կենտրոնը հագեցած է ժամանակակից ախտորոշիչ, բուժական և վիրաբուժական սարքավորումներով, ինչպես նաև ընդլայնված գործիքային հիմքով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել ախտորոշիչ և լաբորատոր հետազոտությունների լայն սպեկտր:


Պրոֆիլային ինտեգրման շնորհիվ Էրեբունի բժշկական կենտրոնում ստեղծվել են ժամանակակից մասնագիտական սարքավորումների համակցությամբ հագեցած նոր մասնագիտացված ստորաբաժանումներ, ինչպիսիք են.

 

ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոն

 

 

ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոն: Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Անգիոգրաֆիայի և միջամտական սրտաբանության բաժանմունք Անգիոգրաֆիայի և միջամտական սրտաբանության բաժանմունք

 

Էրեբունի բժշկական կենտրոնի գերհագեցած, հարմարավետ և բարձր որակավորմանծննդատանը տարեկան գրանցվում է ավելի քան 3.700 ծնունդ, իսկ վիրաբուժական և կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժանմունքներում յուրաքանչյուր տարի ստացիոնար բուժում է ստանում մոտավորապես 27.000 կին: Ծննդատան ամբուլատոր ծառայությունը տարեկան սպասարկում է մոտավորապես 200.000 կնոջ:

 

Կանանց վերարտադրողական առողջության կենտրոնը, որը ստեղծվել է Bet Israel Hospital (Boston) և UCLA Medical Center-ի հետ համատեղ, Հայաստանում առաջինն է ներդրել նախաքաղցկեղային հիվանդությունների կանխարգելման, ընտանիքի պլանավորման, բարձր ռիսկի խմբի հղիների վարման ծրագրերը, նաև՝ բարձր ռիսկի խմբի հղիների վարման նոր ուղեցույցները:


Էրեբունի ԲԿշտապ օգնության ծառայությունը յուրաքանչյուր ամիս Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից իրականացնում է ավելի քան 200 ծանր պացիենտի տեղափոխում ՝ ցուցաբերելով որակավորված անհետաձգելի բուժօգնություն և կազմակերպելով նրանց հետագա մասնագիտացված բուժումը կենտրոնի համապատասխան ստորաբաժանումներում:

 

ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոն: Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Սրտանոթային վիրաբուժության բաժանմունք


Կենտրոնում աշխատում է ավելի քան 400 բժիշկ, այդ թվում՝ 10 բժշկական գիտությունների դոկտոր, 35 բժշկական գիտությունների թեկնածու և 618 բուժքույր: Տարբեր բաժանմունքներում օրական ավելի քան 600 պացիենտ ստանում են ստացիոնար բուժում:


Կենտրոնը բժշկական ծառայություններ է մատուցում ինչպես Հայաստանի բնակիչներին, այնպես էլ օտարեկրյա քաղաքացիներին:


Էրեբունի բժշկական կենտրոնը Հայաստանում հսկայական ներդրում ունի ո՛չ միայն բժշկագիտության զարգացման, այլ նաև բժշկական ծառայությունների սպեկտրի ընդլայնման մեջ՝ ընդհանրապես: Բժշկական ծառայությունների արդիականացման և մակարդակի բարձրացման նպատակով կենտրոնը մշտապես աշխատում է նոր նախագծերի և ծրագրերի ներդրման վրա՝ անընդհատ արդիականացնելով կլինիկայի նյութատեխնիկական բազան «Սիմենս», «Դրեգեր», «Շտորց», «Ռոշ», «Օլիմպուս» առաջատար ընկերությունների նորագույն սարքավորումներով: Էրեբունի բժշկական կենտրոնը յուրաքանչյուր տարի, ընդլայնելով իր կապերը աշխարհի հայտնի կլինիկաների հետ, ստեղծում է հայ բժիշկների և արտասահմանյան առաջատար մասնագետների միջև բազմակողմանի համագործակցության նոր հնարավորություններ:

 

ԷՐԵԲՈՒՆԻ բժշկական կենտրոն: Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժության կլինիկա. Սրտանոթային վիրաբուժության բաժանմունք


Կենտրոնը հանրապետության բժշկական բուհերի և քոլեջների կլինիկական ամբիոնների հիմնական բազա է, իսկ աշխատակիցները, կլինիկական ծանրաբեռնվածությանը զուգահեռ, իրականացնում են նաև կրթական գործունեություն: Այստեղ առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները նախադիպլոմային (բակալավրիատ, մագիստրատուրա), հետդիպլոմային (կլինիկական օրդինատուրա, մասնագիտացում) մասնագիտական ուսուցման համար:


Էրեբունի բժշկական կենտրոնի բազայի վրա ասպիրանտների և դոկտորանտների կողմից ակտիվորեն իրականացվում են գիտահետազոտական նախագծեր: Ներկայում Էրեբունի ԲԿ-ն կարևորագույն բազա է համատեղ առաջատար կլինիկական հետազոտությունների համար, որտեղ աշխատակիցները ղեկավարում են բազմակենտրոն գիտահետազոտական նախագծեր:


Կենտրոնը բազմիցս հանդիսացել է «Ազգային վստահություն» մրցույթի թեկնածու, արժանացել է «Լավագույն բժշկական կազմակերպություն» և «Բժշկական ծառայությունների լավագույն մատակարար» կոչումներին:


Էրեբունի բժշկական կենտրոնն ունի բազմաթիվ միջազգային պարգևներ, ինչն, անտարակույս, վկայում է նրա միջազգային ճանաչման մասին:

 

 

Դեպի վեր